Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական բարեփոխումները, դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդումը, ինչպես նաև արդարադատության որակի բարձրացման հարցերը։ Աթաբեկյանը կարևորել է նաև դատական համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային ձևաչափով։ ԲԴԽ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրին՝ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման, իրավունքի գերակայության ամրապնդման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Արթուր Աթաբեկյանն ընդգծել է դատական իշխանության առաջնահերթ կարիքներին համահունչ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական համակարգին առնչվող տարաբնույթ թեմաներ, այդ թվում՝ դատական համակարգի կատարողականին, արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է արվել դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև՝ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմների զարգացմանը։ ԲԴԽ նախագահը ներկայացրել է համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ կարևորելով նաև արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են դատական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությանը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային ձևաչափով հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա քայլերը մանրամասն քննարկելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Factor.am / 30 minutes ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Factor.am / 44 minutes ago

ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանի ընկերություններին է դուրս գրվել
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»
24TV / 24News / 18 minutes ago

Пашинян сделает всё для того, чтобы вывести Армению из орбиты влияния России — Аслан Рубаев
Alpha News / 27 minutes ago

«Փաշինյանն իրականում վախենում է համախմբումից, վախենում է փողոցից, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ ինչ ինքն արել է, պատիժն անխուսափելի է լինելու». Լեւոն Քոչարյան
Aravot / 28 minutes ago

ՀՀ-ն ընտրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն, ԵՄ-ն կարևոր գործընկեր է. Ղազարյան
Public Television of Armenia — 1Lurer / 30 minutes ago