Ռուսաստանը խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը՝ հաշվի առնելով նոր էսկալացիայի պահպանվող ռիսկերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։ Նա Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել, խուսափել մարդկանց կուտակումներից, զանգվածային միջոցառումների անցկացման վայրերից, ինչպես նաև ռազմական և կառավարական օբյեկտների հարակից տարածքներից։ Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և նույնը խորհուրդ տալիս Իրանում գտնվող իր քաղաքացիներին։ —00—ՍՊ The post ՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը appeared first on 24News .