Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրին՝ ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման, իրավունքի գերակայության ամրապնդման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Արթուր Աթաբեկյանն ընդգծել է դատական իշխանության առաջնահերթ կարիքներին համահունչ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական համակարգին առնչվող տարաբնույթ թեմաներ, այդ թվում՝ դատական համակարգի կատարողականին, արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է արվել դատական անկախության և հաշվետվողականության երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև՝ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմների զարգացմանը։ ԲԴԽ նախագահը ներկայացրել է համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ կարևորելով նաև արհեստական բանականության գործիքների կիրառման եվրոպական փորձի ուսումնասիրությունը՝ մարդու իրավունքների և դատական անկախության երաշխիքների պահպանմամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են դատական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությանը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում աշխատանքային ձևաչափով հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա քայլերը մանրամասն քննարկելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի բարեփոխումները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք ոլորտի պատասխանատուն եք, բուհերում համատարած կոռուպցիա է»․ հարց՝ Անդրեասյանին
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

«Դուք ոլորտի պատասխանատուն եք, բուհերում համատարած կոռուպցիա է»․ հարց՝ Անդրեասյանին
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

«Խոստանում եմ՝ եթե կրկնակի չգնահատվի հողս, ձրի իրանց եմ տալու». Ֆիրդուս 33-ի բնակիչ
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խոստանում եմ՝ եթե կրկնակի չգնահատվի հողս, ձրի իրանց եմ տալու». Ֆիրդուս 33-ի բնակիչ
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago
Related coverage

Отказ от экономического сотрудничества с Россией обернется трагедией для Армении: Алексей Анпилогов
Alpha News / 11 minutes ago

Մենք պետք է 64 միլիարդ դրամի չարաշահումը և բաժանվող պայուսակները դնենք կշեռքի նժարներին. վարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 14 minutes ago

Ընդդիմությունը խոսում է համախմբումից, իշխանությունը՝ Վազգեն Մանուկյանից
Shant News / 18 minutes ago

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒ ՆՐԱ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ, ՔԱՆ ՔՊ-ԻՆ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
168 Jham / 26 minutes ago