Մոսկվայի համար նախկինիպեսանհասկանալի է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հնարավոր է համարել2027-2028 թվականներին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելը: Իսկ արդեն այսօր կառավարության նիստից հետո անցկացված ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի կարծիքով, նախքան որևէ քայլ ձեռնարկելը, Հայաստանի իշխանությունները պետք է պարզեն սեփական բնակչության կարծիքը:Ըստ Մարիա Զախարովայի՝ թեևՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարության մեջ միանշանակ դրվել են հարցերը՝ցավոք, դրանցպատասխանները Երևանից այդպես էլ չեն ստացվել։Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվայի համար Երևանիդիրքորոշումը անհասկանալի է. Զախարովան` ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրության մասին
Ռուսական կողմի կարծիքով՝նախքան որևէ քայլ ձեռնարկելը, Հայաստանի իշխանությունները պետք է պարզեն իրենց հասարակության կարծիքը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Традиционное ТВ в Армении теряет аудиторию и рекламные доходы — Акопян
Sputnik Armenia / 11 minutes ago

«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու որոշումը մեծ սխալ եմ համարում. ՀՌՀ նախագահ
Sputnik Armenia / 12 minutes ago

Наркотиков в организме ребенка, отравившегося в Ереване, не найдено: МВД
Sputnik Armenia / 22 minutes ago

Կրթական նախագիծ. մոլոկանների Ֆիոլետովո գյուղում ի՞նչ գիտեն հայկական քոչարիի մասին
Sputnik Armenia / 31 minutes ago
Related coverage

Եվս երեք ամիս՝ Ծառուկյանը կմնա բանտում. արդյոք դատավորի որոշման վրա ազդե՞ց երեկվա միջադեպը
Azatutyun / 10 minutes ago

Փաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին
24TV / 24News / 10 minutes ago

Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան. Զախարովա
Alpha News / 10 minutes ago

Փաշինյանը լեզու չի գտնում Պուտինի հետ. ԵՄ թե՞ ԵԱՏՄ. Բախտորոշ ընտրություն թե՞ քաղաքական մանիպուլացիա
Alpha News / 12 minutes ago