ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է համադրեն խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը։ Factor TV-ի հարցին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, Սահմանադրության փոփոխություններին և իշխանության գործողություններին։ Խաչատրյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, բռնաճնշումները և «Ալիևյան սահմանադրությունը» թույլ չտալու քայլերը։ Նա նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի համագործակցությունը պայմանավորված է Հայաստանի առջև ծառացած վտանգներով։ «Պատկերացրեք՝ Հայաստանին սպառնացող վտանգը ինչքան մեծ է, ինչքան կենսական, հետևանքները ինչքան ողբերգական կարող են լինել, որ հակամետ ուժեր պատրաստ են իրար հետ համագործակցել, որպեսզի Հայաստանում չլինի «Ալիևյան» սահմանադրություն, որպեսզի Հայաստանում չլինի բռնապետություն»,- ասաց պատգամավորը։ Խաչատրյանը պնդեց, թե Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իշխանության ներկայիս օրակարգը տարբերվում է 2020 թվականի մոտեցումներից։ Նրա խոսքով՝ այն ժամանակ իշխանության խոսույթը ներառում էր Հայաստանի և Արցախի միասնականության գաղափարը, մինչդեռ այժմ փոփոխությունները քննարկվում են այլ համատեքստում։ Պատգամավորը հարցականի տակ դրեց նաև Ադրբեջանի կողմից հնարավոր երաշխիքների արդյունավետությունը։ «Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն, օրինակ՝ Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ անցում, որը Հայաստանի ապաշրջափակման հարցը չի լուծում, փոխարենը կա՞ համարժեք գրավոր երաշխիք Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը պետք է ասի՞՝ «երդվում եմ պապայի արև, բան չեմ անի», դա նշանակում է Ադրբեջանի կողմից երաշխիքնե՞ր»,- ասաց Խաչատրյանը։ Նա նաև նշեց, որ ընդդիմության համար ընտրությունների գնալու ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունը պետք է հրաժարական տա, և անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Միրզոյանն Աժ-ում է․ Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 5 minutes ago

Блокируя открытие границы с Турцией, Баку способствует сохранению российских войск в Армении
Factor.am / 6 minutes ago

«Մոսկվա» կինոթատրոնում հրդեհ է բռնկվել
Factor.am / 7 minutes ago

Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
Factor.am / 17 minutes ago
Related coverage

Ընդդիմությունն ուշացել է՝ Նիկոլին հնարավորություն տալով իրականացնել իր դավադրությունները. Աննա Մկրտչյան
Aravot / 6 minutes ago

Կարապետյանին ձերբակալեցին հիշեցի՞ք «ալիևյան սահմանադրությունը»
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ
Aravot / 11 minutes ago

Հայերը մոտեցել են ԵՄ առանց վիզայի ճամփորդելուն․ Մարթա Կոս
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago