Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը բացի իշխանականներից, մասնակցել են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Գաբրիելյանի խոսքով՝ չեն մասնակցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Առնվազն այն ընդդիմադիրները, որոնք մասնակցում էին հանդիպմանը, իրենց հարցադրումներին, կարծում եմ, սպառիչ պատասխաններ են տրվել»,- ասաց Գաբրիելյանը։ Անդրադառնալով Շաքիի դեպքի մանրամասներին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ քննարկման հիմնական թեման եղել է սահմանն անցնելու դեպքը, ինչպես նաև այն, թե ինչպես են գործել համակարգերը տեղեկությունը ստանալուց հետո։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները շարունակելու են իրենց աշխատանքը քրեական վարույթի շրջանակում։ Գաբրիելյանը նշեց, որ հանդիպման ընթացքում պատասխաններ են ստացել նաև տվյալ օրվա եղանակային պայմանների վերաբերյալ հարցերին։ «Իմ հարցադրումը եղել է հանրային իրազեկվածության մասով, թե որքանով է պատշաճ իրազեկված եղել տեղանքի բնակչությունը, և ստացել եմ սպառիչ պատասխան»,- ասաց հանձնաժողովի նախագահը։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել Անի Ավետիսյանի վրա: Կինը մինչև հիմա բուժհաստատությունում է: Կնոջն առաջինը հայտնաբերել էին իր երեխաները: Նասիմի Մուսաևը 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Միրզոյանն Աժ-ում է․ Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 5 minutes ago

Блокируя открытие границы с Турцией, Баку способствует сохранению российских войск в Армении
Factor.am / 6 minutes ago

«Մոսկվա» կինոթատրոնում հրդեհ է բռնկվել
Factor.am / 7 minutes ago

Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
Factor.am / 17 minutes ago
Related coverage

Ընդդիմությունն ուշացել է՝ Նիկոլին հնարավորություն տալով իրականացնել իր դավադրությունները. Աննա Մկրտչյան
Aravot / 5 minutes ago

Կարապետյանին ձերբակալեցին հիշեցի՞ք «ալիևյան սահմանադրությունը»
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ
Aravot / 11 minutes ago

Հայերը մոտեցել են ԵՄ առանց վիզայի ճամփորդելուն․ Մարթա Կոս
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago