ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 4-ին մասնակցել է «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստին։ Նիստին մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանն իր ելույթում կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ ընդգծելով ծրագրի նշանակությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման և ոլորտային բարեփոխումների առաջմղման գործում։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ արձանագրված առաջընթացին՝ այն դիտարկելով որպես վիզաների ազատականացման գործընթացի կարևոր ձեռքբերում։ Նա բարձր է գնահատել միջազգային գործընկերների տրամադրած իրավական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած աշխատանքները։ Անդրադառնալով սահմանների կառավարմանը՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման կարևորությունը՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Ազգային անվտանգության ծառայության, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի դերակատարումը։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև իրավապահ համակարգի կարողությունների զարգացումը՝ անդրադառնալով ծրագրի շրջանակում ՆԳՆ ոստիկանության, մասնավորապես՝ քրեական ոստիկանության հետ համագործակցությանը և մասնագիտական ու տեխնիկական կարողությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Արմեն Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս շոշափելի արդյունքներ կարձանագրվեն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Յոհանն Հեսսեն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ առանձնացնելով կենսաչափական անձնագրերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա ընդգծել է, որ վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ։ Յոհանն Հեսսեն կարևորել է նաև Եվրոպական միության անդամ պետությունների ներգրավվածությունն ու փորձագիտական աջակցությունը՝ ծրագրի արդյունավետ իրականացման և հետագա բարեփոխումների համար անհրաժեշտ հիմքերի ձևավորման տեսանկյունից։ Նիստի շրջանակում ներկայացվել են ծրագրի մեկնարկային փուլի արդյունքները, աշխատանքային պլանն ու առաջիկա ամիսների առաջնահերթությունները։ Քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Նիստի ավարտին մասնակիցները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու պատրաստակամությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ Արմեն Ղազարյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի
Shant News / 30 minutes ago

Բնակարան՝ բազմազավակներին, բիզնես՝ թոշակառուների համար. Կառավարության նոր ծրագրերը
Shant News / 39 minutes ago

Կարող է Սամվել Կարապետյանը նպաստո՞ւմ է, որ գազի գինը բարձրանա․ Արարատ Միրզոյան
Shant News / 42 minutes ago

Դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուզինի հետ
Shant News / 43 minutes ago
Related coverage

Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը
168 Jham / 12 minutes ago

ԵՄ-ն պետք է միասնական ներկայացուցիչ նշանակի ՌԴ-ի հետ բանակցություններում. Մելոնի
Azatutyun / 27 minutes ago

«Ֆրանկենշտեյն չենք ուզում ստեղծել». Քրիստինե Վարդանյանը՝ ընդդիմության համախմբման մասին
CivilNet / 38 minutes ago

Հայ ժողովրդի վզին չի կարելի փաթաթել արտաքին օրակարգ. Աննա Գրիգորյան #Աննա_Գրիգորյան #5tv
5TV Armenia / 1 hour ago