94-ամյա Ալյոշայի օրը սկսվում է առավոտյան 4-ից։ Արթնանում է, նախաճաշում ու ծաղկի շուկա շտապում։ Օրը 10 հատ վարդերի փունջ է գնում ու իր սայլակով կենտրոն տեղափոխում։ Ծաղիկները վաճառում է Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկի մոտ։ «Մարդիկ ճանաչում են արդեն, երբեմն սնունդ ու գումար են բերում, բայց ես իմ հացի փողը կարողանում եմ ինքնուրույն աշխատել։ Երբեք ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, տղամարդը չպետք է խնդրի», - «1-ը 1000-ից» հաղորդաշարի տաղավարում ասում է նա։ Ժամանակին հարգված ու սիրված վարպետ է եղել, վերանորոգման աշխատանքներ կատարել։ Աշխատել է մինչև 92 տարեկան, բայց վերջին տարիներին տարիքը տեսնելով՝ մարդիկ շատ են դժգոհել, թե դանդաղ է աշխատում։ Այդ իսկ պատճառով թողել է այդ գործն ու սկսել ծաղիկներ վաճառել։ Երկու որդի ունի, բայց երկուսից էլ նեղացած է։ Մանրամասները՝ տեսանյութում 2008-2026 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: 2008-2026 © Все права защищены. Aysor.am использование материалов без ссылки запрещено: 2008-2026 © All rights reserved. Aysor.am The use of materials without a link is prohibited: The footage is used solely for the purpose of highlighting situations. We refrain from creating, selling, promoting or popularizing anything harmful. We condemn insults, disrespect, criminality and illegal actions․ Our commitment is to present the news honestly, creating a space for informed discussions. Дзен։ https://dzen.ru/aysor Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ Հեռախոս` +374 10 547275 էլ. փոստ` info@aysor.am