ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանում կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի արտադրամասում 4 տեսակի աղցանների արտադրությունը՝ լաբորատոր փորձաքննությամբ մանրէաբանական նորմերի խախտումներ հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Տեսչական մարմինը նշել է, որ խոսքը Սեբաստիայի փողոցի 143 հասցեում գտնվող արտադրամասում արտադրվող «Մայրաքաղաքային», «Կուսկուս», «Բրոկոլիով և պղպեղով» և «Հունական» աղցանների մասին է։«Բրոկոլիով և պղպեղով» և «Հունական» աղցաններում անհամապատասխանություն է հայտնաբերվել աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշովՏեսչական մարմինը ընկերությանը հանձնարարել է վերացնել խախտումները և արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջների` դրա համար ժամկետ սահմանելով։