Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։ Տեղեկության ստուգման ընթացքում պարզվել է, որ հովտաշատցի 44-ամյա ձեռնարկատերը ոչ միայն չունի ջրօգտագործման թույլտվություն, այլև չի կատարել հողային օրենսգրքի պահանջները՝ չի փոխել հողի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը գործարկել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։ Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին տեղափոխել ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 44-ամյա տղամարդուն և նրա երկու համագյուղացիներին։ Ձկնաբուծարանը կնիքվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ –00—ՅՄ The post Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Խոստանու՞մ եք, որ «Նոյեմբերի 9-ին» Հ1-ով համերգ չի հնչի», «Նախորդը սխալ է եղել, միտումնավոր չէր»
24TV / 24News / 23 minutes ago

Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը
24TV / 24News / 25 minutes ago

Գիշերը Կարապետյանի տանը հանդիպում էր, խմորումներ են, ինչու՞ Հ1-ը չի լուսաբանում. հարց՝ Մովսիսյանին
24TV / 24News / 28 minutes ago

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

Ապօրինի ջրօգտագործման գործով ձկնաբուծարանները 18.5 մլն դրամ են վերադարձրել պետությանը
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

«Հայէկոնոմբանկը պատրաստակամ է վերադարձնելու գույքը Մհեր Մեսրոպյանին բանկի հանդեպ պարտավորությունների կատարման պարագայում»
Aravot / 26 minutes ago

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը
Aravot / 43 minutes ago

Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգուց համայնքին է վերադարձվել ևս մեկ տարածք
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago