Եվրոպական միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի Կայա Կալլասը խոսել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններից։ Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, բայց որոշ երկրներ դեմ են դրան։ Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում միաձայնության կանոնը/սկզբունքը մնում է անփոփոխ, ուստի ԵՄ անդամ մեկ պետություն կարող է խոչընդոտել գործընթացը։ Ընդլայնման օրակարգը կենտրոնանում է Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի վրա, իսկ Թուրքիան դիտարկվում է առանձին։ Թեկնածու երկրների համար ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանեցումն այլևս տեխնիկական չափանիշ չէ, այլ ռազմավարական հավատարմության փորձություն։ Ըստ Կալլասի՝ Թուրքիայի համար ուղերձը հստակ է. թեկնածուի կարավիճակը պահպանվել է, սակայն հարաբերությունների խորացումը՝ այդ թվում անվտանգային ու ռազմական, մնում է փակուղային վիճակում։ Կալլասի ձևակերպմամբ՝ ԵՄ ընդլայնման նոր մոտեցման մեջ արտաքին քաղաքականության համաձայնեցվածությունն այժմ ամենակարևոր չափանիշն է, իսկ այն, թե ինչպես Անկարան կդիրքավորվի առկա շրջանակներում, կորոշի ապագա համագործակցության խորությունը։ Աղբյուր՝ Anka Haber The post Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը» appeared first on Ermeni haber ajansı .