«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ։ Կազմակերպությունների գնահատմամբ՝ պատգամավորների միջև ֆիզիկական բախումը չի կարող դիտարկվել միայն որպես քաղաքական տարաձայնություն կամ կարգապահական խախտում։ Նրանք պահանջում են ուսումնասիրել միջադեպի տեսագրությունները, պարզել մասնակիցների գործողությունները և գնահատել հնարավոր հանցագործությունների, այդ թվում՝ խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշների առկայությունը։ ԹԻՀԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ԹԻՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում արձանագրված բռնության տարբեր դրսևորումների առնչությամբ։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ֆիզիկական բախումը չի կարող դիտարկվել միայն որպես քաղաքական տարաձայնության կամ խորհրդարանական կարգապահության խախտման դրսևորում։ Միջադեպի ընթացքում արձանագրված բռնի գործողությունները կարող են պարունակել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ և պահանջում են պատշաճ քրեաիրավական գնահատական։ Կազմակերպությունները պահանջում են նախաձեռնել քրեական վարույթ, ուսումնասիրել միջադեպի ամբողջական տեսագրությունն ու մյուս ապացույցները, պարզել բոլոր մասնակիցների գործողությունները և ապահովել դրանց անաչառ ու համակողմանի քննությունը։ Անհրաժեշտ է գնահատել հնարավոր հանցագործությունների, այդ թվում՝ խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշների առկայությունը և դրանց հաստատման դեպքում ապահովել մեղավոր անձանց պատասխանատվությունը՝ անկախ նրանց պաշտոնից, պատգամավորական կարգավիճակից կամ քաղաքական պատկանելությունից։ Պատգամավորական մանդատը բռնության և անպատժելիության արտոնություն չէ»։ ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում ֆիզիկական բախում էր տեղի ունեցել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Ավելի վաղ 13 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել էին միջադեպը՝ պահանջելով պատգամավորների գործողություններին տալ իրավական և էթիկական գնահատական։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հ1-ի տնօրենը երկրորդ նկատողությունն է ստացել. Վասակ Դարբինյան
Factor.am / 16 minutes ago

Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Factor.am / 20 minutes ago

Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Factor.am / 21 minutes ago

Հովհաննես Մովսիսյաննի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 22 minutes ago
Related coverage

Բա ի՞նչ պետք է անեինք, օրնիբուն Փաշինյանի՞ն քննադատենք, ես ոչ ոքի էլ չեմ հակադրվում․ ՀՀԽ նախագահ
24TV / 24News / 14 minutes ago

Пашинян хочет "обезглавить" парламентскую оппозицию с целью референдума – Саргсян
Sputnik Armenia / 16 minutes ago

Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել իրենց սահմամադրական բարեփոխումները.Սերժ Սարգսյան
A1plus / 20 minutes ago

Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել իրենց սահմանադրական բարեփոխումները.Սերժ Սարգսյան (տեսանյութ)
A1plus / 21 minutes ago