Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 արձակման կայանք՝ ժամանակակից կառավարվող հրթիռների համար, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին, հղում անելով ռուսական պաշտպանական ձեռնարկության նամակին, գրում է Financial Times-ը։ Փաստաթուղթը տրամադրել է ուկրաինական մասնավոր հետախուզական Dallas Analytics կազմակերպությունը, գրում է Current time-ը։ Նամակում ներկայացված են 2024 և 2025 թվականների արտադրության ժամանակացույցը, ինչպես նաև արձակման կայանքների արտահանման պատվերի մանրամասները։ Փաստաթղթում գնորդը նշված է «Կ-10» կոդային անվամբ, որը, ըստ պնդումների, «Ռոսօբորոնէքսպորտն» օգտագործում է Իրանը նշելու համար։ Այս փաստաթղթի համաձայն՝ «Կ-10» գնորդը պատվիրել է АПУ-Л տիպի 90 երկլիցքավորվող ավիացիոն արձակման կայանք՝ թեթև բազմաֆունկցիոնալ կառավարվող հրթիռների (ЛМУР կամ «Изделие 305») արձակման համար։ Այս դասի հրթիռները, որոնք մշակվել են Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի կողմից, համարվում են բարձր ճշգրտության հրթիռներ։ АПУ-Л կայանքները նախատեսված են Մի-28 հարվածային ուղղաթիռների և արդիականացված Ка-52 ուղղաթիռների համար։ «Այ հդրթիռը շատ ավելի արագ է, քան անօդաչու թռչող սարքը, և շատ ավելի կարճ ժամանակում է հասնում թիրախին։ Մոտ 230 մետր վայրկյան արագությամբ այն 14 կմ տարածությունն անցնում է մոտ մեկ րոպեում», – հայտնել է Dallas Analytics-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ օպերատորը կարող է հրթիռն ուղղորդել թռիչքի ընթացքում, ինչը թույլ է տալիս ճշգրիտ խոցել նաև փոքր չափերի շարժվող թիրախները։ Փաստաթղթում նշված չէ՝ արդյոք Իրանի համար նախատեսված արձակման կայանքներն ի վերջո մատակարարվել են։ Միևնույն ժամանակ, «Վիմպել» ընկերությունն իր նամակում խնդրել է Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյին արագացնել բաղադրիչների մատակարարումը, այդ թվում՝ АПУ-Л կայանքների համար՝ նշելով, որ ձգձգումները կարող են վտանգել պայմանագրերի կատարումը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
Factor.am / 6 minutes ago

Չեմ կարծում՝ Զուրաբյանն ու Բագրատյանը քաղաքական առումով ինչ-որ բան կարողանան անել․ Վիլեն Գաբրիելյան
Factor.am / 8 minutes ago

Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Factor.am / 9 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԱՐՈՒՍՅԱԿ ՄԱՆԱՎԱԶՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 21։00-ԻՆ
Factor.am / 14 minutes ago
Related coverage

Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա
168 Jham / 6 minutes ago

ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. 3-րդ փուլ
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Փաշինյան․ ՀՀ-ն կարող է 2027–2028 թթ․ պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցության հարոցվ
PanArmenian / 8 minutes ago

Yerevan ile Berlin arasında direkt uçuşlar
Ermenihaber / 8 minutes ago