Կառավարության որոշմամբ նախատեսվում է 838 մլն 544 հազար դրամ ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացմանը: Որոշմամբ նախատեսված Տավուշի մարզի դեպի «Ալպյան» մարգագետիններ և արոտավայրեր տանող կառուցվող գրունտային ճանապարհի երկարությունը 3,7 կմ է, իսկ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի հիմնանորոգվող, միջին նորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 12,9 կմ, որից 2,2 կմ հիմնանորոգում և 10,7 կմ միջին նորոգում: Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը. Տավուշի մարզի Սևքար և Աչաջուր Սևքար և Աչաջուր բնակավայրերից դեպի Ֆիդայինների հովիտ տանող 3,7 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ (ավարտ՝ 2026 թ.), Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից դեպի Վարսեր բնակավայր տանող 3,3կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Զոլաքար բնակավայր տանող 2,0 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ծովինար բնակավայր տանող 2,4 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ձորագյուղ բնակավայր տանող 3,0կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Շիրակի մարզի Գտաշեն բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 1,85կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են), Ջրաձոր բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 0,335կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են)։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կապահովվի «Ալպիական» մարգագետիններ տանող լեռնային գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ՀԱՊԿ ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են
Shant News / 19 minutes ago

Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Shant News / 19 minutes ago

Կառավարությունը հաստատել է Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Shant News / 31 minutes ago

Կառավարությունը սահմանել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու գործարար նախաձեռնությունների իրականացմանն ուղղված աջակցության նոր գործիք
Shant News / 39 minutes ago
Related coverage

#ՀԻՄԱ. ՔՊ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2027 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 6 minutes ago

Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Էկոնոմիկայի նախարարը՝ ԵԱՏՄ-ի մասին
Armenian Business News (ABNews) / 7 minutes ago

The Iranian factor and the American elections: what calculations are expected in Washington. Shahan Ghantaharyan
Noyan Tapan TV / 8 minutes ago

9 տարի իշխանության մաս կազմող Գևորգ Պապոյանը կրկին սերժացավ է կպել
168 Jham / 10 minutes ago