Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: «Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպերի միջոցով իրականացրել է ապօրինի ջրառ՝ ոռոգման նպատակով։ Տեսուչների կողմից ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպերն ապամոնտաժվել և ի պահ են հանձնվել սահմանապահ զորքերի ծառայողներին։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։ Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։ Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։ Համատեղ միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։ —00—ԼԱ The post Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պարտությանը կա՛մ մահն է հաջորդում, կա՛մ՝ գաղթը. համախմբված ընդդիմության կողքին լինելով դեռ հերոս չես
24TV / 24News / 4 minutes ago

Ինչ ա՞, Ադրբեջանը մեզ պիտի ասի «պապայի արև, մամայի արև», որ հավատա՞նք. Արթուր Խաչատրյան
24TV / 24News / 9 minutes ago

Ընդդիմության համախմբումը սատարում ենք, բայց պետք է հասկանանք հաջորդ քայլերը. Նավասարդյան
24TV / 24News / 12 minutes ago

Քոչարյանը ծիծաղով և կատակով սկսեց նիստը․ «Կասեն փաստաբանը ջուրը տանում, ուրիշի մոտ ա դնում»
24TV / 24News / 16 minutes ago
Related coverage

Դեռ մեծ գործ ունենք անելու. Մենք պայքարում ենք թշնամու դեմ. Դավիթ Ամալյան
168 Jham / 2 minutes ago

Պարտության հաջորդականությունը կամ գաղթն է, կամ մահը. թշնամու դեմ պայքարը պարտականություն է. Ամալյան
Pastinfo / 3 minutes ago

Համախմբված ընդդիմության կողքին լինելը հերոսություն չէ.Դավիթ Ամալյան
Aravot / 3 minutes ago

Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը կրկին լավ չէր
Pastinfo / 4 minutes ago