Ռումբի սպառնալիքի պատճառով Airbus A320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Փարիզից արևմուտք գտնվող Էվրեի ռազմաօդային բազայում։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի գրասենյակը հայտնել է միջադեպի մասին՝ նշելով, որ իրավիճակը վերահսկվում է «իրական ժամանակում», գրում է DW-ն։ Ինքնաթիռը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինից ուղևորվում էր դեպի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ։ Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս շաբաթ Եվրոպայում մի շարք ինքնաթիռներ ռումբի մասին ահազանգերի պատճառով ստիպված էին եղել արտակարգ վայրէջքներ կատարել։ Թռիչքների հետագծմանը հետևող կայքերի տվյալներով՝ Aer Lingus ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը՝ Փարիզի օդային տարածքին մոտենալիս, և ուղևորվել դեպի Էվրեի՝ ավելի մեկուսի օդանավակայան։ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ միջադեպի մասին տեղեկանալուն պես օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռներ։ Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի գրասենյակը հաստատել է, որ Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 11 minutes ago

Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Factor.am / 12 minutes ago

Քանի դեռ կան ավտոմեքենաները, վթարները տեղի են ունենալու.Փաշինյանը` ՀՀ ճանապարհների պատահարների մասին
Factor.am / 19 minutes ago

Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին
168 Jham / 7 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը
News.am / 8 minutes ago

Եթե էդքան խաչքար դնելու փոխարեն էդքան արտահամում անեինք....Գևորգ Պապոյան #Գևորգ_Պապոյան #5tv
5TV Armenia / 9 minutes ago