Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ նրան ուղղված հոդված հրապարակելով իրանական «Ettelaat» պարբերականում։ «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրված հոդվածում Վելայաթին պնդել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները խորացնում են երկրի կախվածությունը արևմտյան երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Նա առանձին անդրադարձել է TRIPP նախագծին՝ այն համարելով Իրանի ազգային շահերին հակասող նախաձեռնություն։ Վելայաթին հիշեցրել է նաև 2021 թվականին Թեհրանում կայացած հանդիպումների մասին՝ նշելով, որ Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ զրույցներում դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Հոդվածում Վելայաթին ներկայացրել է նաև Հայաստանի դեսպանի հետ իր ունեցած զրույցը՝ նշելով, որ նրան ուղիղ զգուշացրել է Իրանի կարմիր գծի մասին։ «Հայաստանի դեսպանին բացահայտ ասացի, որ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք»,- գրել է նա։ Վերջում Վելայաթին քննադատել է նաև Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերյալ որոշման ընդունումը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների այդ քայլը կարող է ամոթալի լինել Հայաստանի ժողովրդի համար։ The post Եթե փորձեն հատել Իրանի կարմիր գիծը, նրանց ոտքերը կկոտրենք. Վելայաթինը՝ Փաշինյանին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե փորձեն հատել Իրանի կարմիր գիծը, նրանց ոտքերը կկոտրենք. Վելայաթինը՝ Փաշինյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 11 minutes ago

Ով փաստարկ չունի, Ալիևին ու Ադրբեջանին է հղում անում. Փաշինյան
Alpha News / 23 minutes ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան
Alpha News / 49 minutes ago

Կարապետյանը կալանավորվեց.Ընդդիմությունը գնում է համախմբման.Ողբերգություն Երևանում.alphanewsroom
Alpha News / 59 minutes ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍԲԱԶԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 7 minutes ago

Ըստ ՔՊ-ական մինիստրի, «էդքան խաչքար»-ի փոխարեն «էդքան արտահանում» պետք է անեինք
24TV / 24News / 10 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԳՄԱ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ
24TV / 24News / 11 minutes ago

Ընդդիմադիր քաղաքական գործիչները հանդիպել են Սամվել Կարապետյանի տանը
Aysor.am / 12 minutes ago