Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը բացառապես քաղաքական էլիտաների մակարդակով անհնար է։ Այս մասին Alpha News -ի հետ զրույցում ասել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր, միջազգային անվտանգության մասնագետ Մերի Քալդորը։ «Կարծում եմ՝ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ։ Իհարկե, այնտեղ այն գրեթե այլևս գոյություն չունի։ Չկա ժողովրդավարություն, ուստի աշխատելը շատ դժվար է։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավին անհրաժեշտ է հակամարտություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մի օր, հավանաբար, հնարավոր կլինի և կկնքվի, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կլինի քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք։ Նման համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իլհամ Ալիևը համարի, որ այն ձեռնտու է իր իշխանության և քաղաքական դիրքերի պահպանման համար։ Միևնույն ժամանակ, չի կարելի խոսել իրական խաղաղության մասին՝ առանց արդարության հարցը բարձրացնելու։ Հակամարտության ողջ ընթացքում տեղի են ունեցել բռնության ակտեր և էթնիկ զտումներ՝ տարբեր կողմերից։ Ամեն դեպքում արդարությունը պետք է վերականգնվի։ Ինձ հատկապես մտահոգում է այն, ինչ այսօր տեղի է ունենում հենց Հայաստանում։ Որքանով ես հասկանում եմ, Հայաստանի կառավարությունը փաստացի հրաժարվում է ակտիվորեն առաջ մղել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, տուժած բնակչության իրավունքների և հայերի վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը։ Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար իշխանությունները պատրաստ են հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ որոշակի պահանջներից և միջազգային իրավական հավակնություններից։ Ես այս իրավիճակը համարում եմ «տարօրինակ» և հակասական։ Իհարկե, հանցագործությունները պետք է քննվեն՝ անկախ նրանից, թե ով է դրանք կատարել։ Խոսքը պետք է վերաբերի նաև 1990-ականների սկզբի իրադարձություններին։ Արդարությունը չի կարող ընտրովի լինել։ Սակայն տեղի ունեցածի քննարկումից և տուժածների իրավունքների պաշտպանությունից հրաժարվելը չպետք է դառնա խաղաղության հասնելու պայման։ Ես ակտիվորեն ներգրավված եմ եղել 1990-ականների սկզբին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում։ Այդ ժամանակ ես ղեկավարում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան։ Բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում և անմիջականորեն ներգրավված եմ եղել խաղաղարար նախաձեռնություններում։ Արդեն այն ժամանակ ինձ թվում էր, որ հակամարտության հիմքում ոչ միայն տարածքային հարցն է, այլև ժողովրդավարության խնդիրը։ Ավտորիտար առաջնորդները ատելությունն ու արտաքին թշնամու կերպարն օգտագործում են որպես իշխանությունը պահպանելու գործիք։ Նրանք հասարակությանը համոզում են, որ պաշտպանում են այն հարևան երկրից՝ ձևավորելով մշտական սպառնալիքի մթնոլորտ։ Նման պայմաններում հակամարտությունը դառնում է ոչ միայն արտաքին քաղաքական խնդիր, այլև ներքաղաքական վերահսկողության մեխանիզմ։ Իհարկե, Հայաստանի վիճակը տարբերվում է Ադրբեջանի վիճակից․ Հայաստանը ռազմական պարտություն է կրել, և այդ պարտության հետևանքները բոլորովին այլ են։ Բայց բուն խնդիրը մնում է ընդհանուր․ ավտորիտար քաղաքական համակարգերին հակամարտությունը կարող է անհրաժեշտ լինել իշխանությունը պահպանելու համար։ Հետևաբար, ես չեմ հավատում, որ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը և բացառել նոր պատերազմի հնարավորությունը։ Իմ կարծիքով՝ հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ անվտանգություն, քանի դեռ Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ չեն իրականացվել»,- հայտարարել է նա։ Խոսելով այն մասին, թե ինչու ՀՀ կառավարությունը չի ցանկանում հետևողականորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի իրավունքները՝ Քալդորը ենթադրել է, որ երկրի ղեկավարության վրա կարող է որոշակի ճնշում գործադրվել։ «Բայց թե կոնկրետ ում կողմից և ինչ քաղաքական շահեր են դրա հետևում կանգնած՝ առանձին հարց է։ Ինձ նաև մտահոգում է այն, ինչ այսօր տեղի է ունենում հենց Հայաստանում։ Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանի դեմ պատերազմը, ի թիվս այլ նպատակների, ուղղված էր նաև նրա ժողովրդավարական զարգացման խաթարմանը։ Եվ հատկապես ցավալի է տեսնել, որ ռազմական պարտությունից հետո երկիրը բախվում է նոր ներքին հակասությունների։ Ես ենթադրում էի, որ պարտությունը կհանգեցնի լուրջ քաղաքական փոփոխությունների։ Բայց, հնարավոր է, հենց որոշակի պահանջներից հրաժարվելը և քաղաքական օրակարգի փոփոխությունը թույլ տվեցին գործող իշխանությանը պահպանել իր դիրքերը»,- ընդգծել է պրոֆեսորը։ The post Ադրբեջանում առանց ժողովրդավարության Հայաստանի հետ խաղաղություն չի լինի․ Մերի Քալդոր appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ադրբեջանում առանց ժողովրդավարության Հայաստանի հետ խաղաղություն չի լինի․ Մերի Քալդոր
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը բացառապես քաղաքական էլիտաների մակարդակով անհնար է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել ...
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հույս ունեմ՝ Ռուսաստանի հետ կկարողանանք կարգավորել հարաբերությունները․ Միրզոյան
Alpha News / 14 minutes ago

Իլհամ Ալիևը ձերբակալեց Սամվել Կարապետյանին
Alpha News / 29 minutes ago

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
Alpha News / 36 minutes ago
Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել
Alpha News / 36 minutes ago
Related coverage

Անհամբեր Բրյուսելն ու օպերատիվ Փաշինյանը
Aravot / 2 hours ago

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի 17-րդ մրցանակաբաշխությունը
1in.am / 15 hours ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան
Hetq / 17 hours ago

Լինի մարդ, կլինի հոդված․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանին վերագրվող նոր մեղադրանքի մասին
Yerkir / 18 hours ago