ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում կներդրվի «Ֆիզիկական արհեստական բանականության 7–ամյա ծրագիրը»։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` այս ծրագիրը գործելու է պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակն է ԵՊՀ–ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և արհեստական բանականության հատման ոլորտում միջազգայինորեն մրցունական գիտահետազոտական և կրթական կարողություններ։ Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջին տարում պետությունը ծրագրի համար կհատկացնի 168,4 մլն դրամ, որը կուղղվի գիտնականների վարձատրությանը։ Նախարարը հույս ունի, որ 7 տարվա ընթացքում կունենանք 330 շրջանավարտ, միջազգային պարբերականներում` 20–ից ավելի գիտական հոդվածներ, 2 գյուտի արտոնագիր, 14 միջազգային գիտաժողով/աշխատաժողովի կազմակերպում։Ըստ նրա` կստեղծվի երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիա՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և գործընկեր համալսարաններից մեկում, ինչպես նաև Firebird նախաձեռնության GPU ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
14 մլն դոլարի ներդրում` ՀՀ–ում Ֆիզիկական արհեստական բանականության 7–ամյա ծրագրի համար
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ առաջին տարում պետությունը ծրագրի համար կհատկացնի 168,4 մլն դրամ, որը կուղղվի գիտնականների վարձատրությանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

63 տարեկան անձը ծեր մարդ չէ. Փաշինյանը` բիզնես աջակցության նոր ծրագրի մասին
Sputnik Armenia / 18 minutes ago

Որտե՞ղ է բյուջեում գերիների հարցը․ ընդդիմադիր պատգամավորը՝ Արարատ Միրզոյանին
Sputnik Armenia / 28 minutes ago

ФСБ задержала жителя Ленобласти, готовившегося подорвать релейный шкаф на железной дороге
Sputnik Armenia / 41 minutes ago

Вопреки решению суда компании Царукяна все еще запечатаны, ущерб уже $10 млн – адвокат
Sputnik Armenia / 41 minutes ago
Related coverage
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
168 Jham / 10 minutes ago

Comex բորսայում ոսկու գինը գերազանցել է 4150 դոլարի շեմը
Armenian Business News (ABNews) / 10 minutes ago
Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար
168 Jham / 11 minutes ago

6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների յուրաքանչյուր երեխային՝4մլն դրամ տուն կառուցելու համար
A1plus / 15 minutes ago