azatutyun.am ԵՄ արտաքին գործերի նախարարները 2027-ի հունվարին քննարկումներ կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք նպատակ կունենան կանխել այս երկրում ժողովրդավարության հետագա նահանջը, երեկ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է Еuronews -ը։ Նրա հայտարարությունը հնչել այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակեց թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան զեկույցը : Վրաստանին վերաբերող բաժնում խոսվում է ժողովրդավարության հետագա նահանջի, քաղաքացիական հասարակության վրա նոր սահմանափակումների և հիմնարար իրավունքների վատթարացման մասին: «Վրաստանի կառավարությունն այժմ գնում է Եվրամիության հետ բախման ճանապարհով՝ ժողովրդավարական նահանջի պատճառով։ Սա բացարձակապես ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են գնում»,- ասել է Կալլասը: Euronews-ի հարցին, թե արդյոք նա կառաջարկի նոր պատժամիջոցներ Վրաստանի կառավարության դեմ, Կալլասը պատասխանել է, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ հունվարյան քննարկումը նպատակ ունի համաձայնեցնել տարբեր դիրքորոշումները։ «Մեզ համար ամենակարևորը մեր արձագանքը կառուցելն է այնպես, որ այն հստակ ցույց տա, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և Եվրամիության մաս կազմելու նրանց ձգտումներին, բայց միևնույն ժամանակ հստակ ազդակներ ուղարկի կառավարությանը, որ մենք չենք աջակցում նման քաղաքականությանը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս | azatutyun.am
azatutyun.am ԵՄ արտաքին գործերի նախարարները 2027-ի հունվարին քննարկումներ կանցկացնեն Վրաստանի դեմ նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք նպատակ կունենան կանխել այս երկրում ժողովրդավարության հետագա նահանջը, երեկ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է Еuronews-ը։ Նրա հայտարարությունը հնչել այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հրապարակեց թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Վրաստանին վերաբերող բաժնում խոսվում է […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան | 1lurer.am
Infocom / 1 hour ago

Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Infocom / 1 hour ago

Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին
Infocom / 1 hour ago

Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով | news.am
Infocom / 2 hours ago
Related coverage
ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ
Armenian Business News (ABNews) / 27 minutes ago

TRIPP-ով ՀՀ-ի հյուսիսը կկապվի հարավի հետ, նաև արտաքին առևտուր կիրականացվի Ադրբեջանի տարածքով
24TV / 24News / 1 hour ago

ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս
Azatutyun / 2 hours ago

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 12 hours ago