ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը երեկ երեկոյան էր ներկայացվել։ Կեսգիշերն անց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դատարանում հավաքված աջակիցներին հայտնեց, որ միջնորդությունը դեռևս որևէ դատավորի մակագրված չէ և կոչ արեց տուն գնալ։ Թե երբ է դատական նիստը կայացել, առայժմ հայտնի չէ։Կուսակցությունում վստահ են, որ իշխանությունները, ըստ էության, կրկնում են այն նույն սցենարը, ինչը գործի դրեցին 2025թ-ին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Պնդում են, որ ինչպես չհաջողվեց կազմաքանդել եկեղեցին, այնպես էլ միասնական ընդդիմությունը թույլ չի տալու գործող իշխանությանը երկիրը տանել նոր զիջումների։Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվել է
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին ձերբակալել էին նոյեմբերի 4–ին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Armenia / 15 minutes ago

Арест Гагика Царукяна продлили на 3 месяца
Sputnik Armenia / 15 minutes ago

Ապօրինի, քաղաքական դրդապատճառներով որոշում է. պաշտպանը` Կարապետյանին կալանավորելու մասին
Sputnik Armenia / 24 minutes ago

В Армении задержали и экстрадировали разыскиваемого за педофилию гражданина США
Sputnik Armenia / 43 minutes ago
Related coverage

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Արարատ Միրզոյան
Aysor.am / 12 minutes ago

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Ինչպիսի՞ն է ընտրական համակարգն ԱՄՆ-ում, ի՞նչ տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի ընտրություններում և ինչպե՞ս դա կարող է ազդել Թրամփի որոշումների վրա
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Մեծ Բրիտանիան մաքսային արտոնություններ է տրամադրել հայկական ապրանքներին
PanArmenian / 30 minutes ago