ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցների հաղթանակից հետո Սենատի դեմոկրատական խմբակցության առաջնորդ Չակ Շումերը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը։Նրա խոսքով՝ որոշ հանրապետականներ արդեն միանում են դեմոկրատներին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին վերջ դնելու մտադրությամբ։Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում ամերիկացիները ընտրում էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 435 անդամ և 35 սենատոր։ CNN-ը կանխատեսում է, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում։ Bloomberg-ի կանխատեսմամբ` կուսակցությունը կարող է նաև վերահսկողություն ստանալ Սենատի նկատմամբ՝ ապահովելով առնվազն 51 տեղ։