ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ․ նա հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, Սպիտակ տանը անձամբ մեկ սեղանի շուրջ է հավաքելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից ։ Հանդիպման հիմնական առիթը Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում և հարակից շրջաններում հայտարարված և իրագործված տեղային հրադադարն է, ինչը ձեռք էր բերվել հենց Մելանյա Թրամփի միջնորդական ու մարդասիրական ջանքերի շնորհիվ: Այդ հրադադարը թույլ է տվել ականազերծել տարածքը և հումանիտար օգնություն հասցնել տեղի բնակիչներին: Բացի այդ, առաջին տիկինը ակտիվորեն ներգրավված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում երեխաների և ընտանիքների վերամիավորման մարդասիրական ծրագրերում: Նշենք, որ Ալյոշկի քաղաքից տարհանվել էր ավելի քան 750 մարդ։ Բնակիչներին հնարավորություն էր տրվել ինքնուրույն ընտրել բնակության հետագա ուղղությունը՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։ Տարհանվածների ճնշող մեծամասնությունը նախընտրել էր տեղափոխվել Ուկրաինա՝ 11 ավտոբուս։ Դեպի Ռուսաստան, այդ թվում՝ Սիմֆերոպոլի ժամանակավոր տեղաբաշխման կետեր, ուղևորվել էր 4 ավտոբուս։ Տարհանվածները հիմնականում տարեցներ ու հաշմանդամություն ունեցող անձինք են եղել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ․ նա հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, Սպիտակ տանը անձամբ մեկ սեղանի շուրջ է հավաքելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։ Հանդիպման հիմնական առիթը Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում և հարակից շրջաններում հայտարարված և իրագործված տեղային հրադադարն է, ինչը ձեռք էր […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Սատկած մկներ` խմելու ջրի խողովակներում #abcmedia #abcnewsroom
ABC Media / 8 minutes ago

#ՈւՂԻՂ. Հանդիպում Սամվել Կարապետյանի տանը՝ քաղաքական գործիչների մասնակցությամբ
ABC Media / 21 minutes ago

Մարդասիրական ջանքերի գնահատական․ Մելանյա Թրամփը պարգևատրվել է Ուկրաինայի բարձրագույն շքանշանով
ABC Media / 22 minutes ago

Թանկացող փող, թանկացող կյանք․ ի՞նչ է սպասվում քաղաքացիներին
ABC Media / 38 minutes ago
Related coverage

Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Իր մեծ ախպեր Ալիևը այնտեղից հաթաթաներ է տալիս Փաշինյանին, ինքն էլ ստեղ է անում նույնը. Մխիթարյան
24TV / 24News / 8 minutes ago

Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Factor.am / 11 minutes ago

Բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբում. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է
24TV / 24News / 12 minutes ago