ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նա ձերբակալված է։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ռուսական կինոյի օրերը Երևանում. Նատալյա Բոնդարչուկը պատմել է «հայկական պահերի» մասին
Sputnik Armenia / 53 minutes ago

Այս հանդիպումը պետք է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լիներ․ Նարեկ Կարապետյան
Sputnik Armenia / 1 hour ago

Армянская оппозиция заявила о формировании общенациональной консолидации – названы цели
Sputnik Armenia / 1 hour ago

Дни российского кино в Ереване: Наталья Бондарчук рассказала об "армянских моментах"
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 40 minutes ago

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 1 hour ago

ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 2 hours ago

Ղազախով երկաթգիծը պետք է կառուցենք ԹՐԻՓՓ-ին զուգահեռ․ Սուրեն Պարսյան. «Ա1+»
Aravot / 2 hours ago