Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է: Վարչապետը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։ Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը։ –00—ՍՊ The post Փաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարները appeared first on 24News .