Նախնական վարկածով՝ կցորդով բեռնատարի արգելակների խափանման պատճառով են Ուշիի ոլորաններում բախվել 4 մեքենաները, ինչի հետևանքով 9 մարդ տեղում մահացել է: Այս վարկածը հաստատել է ներքին գործերի նախարարը: Պարզվում է, որ մահացածներից երեքը մեկ ընտանիքի անդամներ են. հայրը, մայրն ու նրանց 18-ամյա որդին «Jeep Compass»-ի մեջ են եղել: Մյուս 6 մահացածները՝ Ստեփանավան-Երևան տաքսի ծառայություն մատուցող «Opel Zafira»-ի ուղևորներն ու վարորդն են: