Մոսկվայում՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում, բացվել է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի «Ժամանակը՝ գույների մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Այն նվիրված է վարպետի 80-ամյակին և միավորում է 1972-2026 թվականներին ստեղծված ստեղծագործությունները։ Ցուցադրությունն ամփոփում է նկարչի ստեղծագործական երկարամյա ուղին, որի աշխատանքներում միահյուսվում են անձնական պատմությունը, մշակութային հիշողությունը, բնության պատկերները։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Վասիլի Ծերեթելին ընդգծել է Գրիգորյանի առանձնահատուկ սերը հայրենիքի նկատմամբ, որն արտացոլված է նրա ստեղծագործություններում։ «Մենք տեսնում ենք, թե որքան շատ է նա սիրում իր հայրենիքը և որքան նրբորեն է կարողանում ներկայացնել գյուղի ու քաղաքի մարդու կերպարը։ Ուրախ ենք, որ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում բացում ենք այս հրաշալի ցուցահանդեսը»,- ասել է Ծերեթելին։ Ինքը՝ նկարիչը, խոստովանել է, որ իր ստեղծագործության գլխավոր թեման Արցախն է, որին նվիրել է իր կյանքի երկար տարիները։ «Այս ամենը նվիրված է իմ հայրենիքին՝ Արցախին։ Իմ գիտակցական ողջ կյանքը զբաղվել եմ դրանով»,- նշել է Յուրի Գրիգորյանը։ Ցուցահանդեսի բացման առիթով Յուրի Գրիգորյանին է հանձնվել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահության պատվոգիրը։ Գրիգորյանի գործընկերները բարձր են գնահատել նրա ինքնատիպ գեղարվեստական ձեռագիրը, գեղարվեստական ուղղությունների բազմազանությունն ու գույնի հետ աշխատելու առանձնահատուկ վարպետությունը։ ՌԴ ժողովրդական նկարիչ Սերգեյ Գավրիլյաչենկոյի խոսքով՝ Գրիգորյանի յուրաքանչյուր աշխատանք գունային մի նոր սիմֆոնիա է։ «Նա գեղանկարիչ է, նրան ձգում է գույների տարերքը։ Նրա յուրաքանչյուր աշխատանք գունային նոր սիմֆոնիա է»,- ընդգծել է Գավրիլյաչենկոն։ Բացման մասնակիցները նաև առանձնացրել են նկարչի ստեղծագործությունների կապը հայկական մշակութային ավանդույթների և խորհրդային ավանգարդի ժառանգության հետ։ Նրա կտավներում ծանոթ ու սովորական պատկերները ձեռք են բերում յուրահատուկ փիլիսոփայական հնչողություն։ «Գրիգորյանի աշխատանքները լեցուն են այդպիսի էներգիայով։ Սա Հայաստանն է՝ իր լավագույն դրսևորումներով։ Հրաշալի, կենսախինդ ցուցահանդես է»,- ասել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Տատյանա Նազարենկոն։ Հոբելյանական ցուցահանդեսը մոսկովյան հանրության համար հնարավորություն է՝ ծանոթանալու վարպետի ստեղծագործական տարբեր փուլերին և հետևելու, թե ինչպես է տասնամյակների ընթացքում ձևավորվել նրա ինքնատիպ ու ճանաչելի գեղարվեստական ոճը։ Ցուցահանդեսը բաց է այցելուների համար նոյեմբերի 4-ից 29-ը։ The post Երբ կտավը պատմում է հայրենիքի մասին․ Մոսկվայում բացվել նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երբ կտավը պատմում է հայրենիքի մասին․ Մոսկվայում բացվել նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 30 minutes ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 1 hour ago

Կան հստակ հարցեր, որոնց շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարող են համաձայնության գալ․ Աննա Գրիգորյան
Alpha News / 1 hour ago

Թույլ չենք տա Հայաստանը վերածել Ալիևի սատելիտի. Նարեկ Կարապետյան
Alpha News / 1 hour ago
Related coverage

Կողբավանում ապօրինի արդյունահանումը կանխել են
1in.am / 1 hour ago

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել
1in.am / 1 hour ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան
News.am / 1 hour ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան
24TV / 24News / 2 hours ago