ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել և որակական նոր մակարդակ է գրանցել։ Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության խորացման և առկա կապերի ամրապնդման շուրջ։ Այս տեսանկյունից կարևորվել են փոխայցերն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությանը։ Այս համատեքստում արժևորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Shant News / 32 minutes ago

58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը
Shant News / 49 minutes ago

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին
Shant News / 1 hour ago

SHANTNEWS
Shant News / 1 hour ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Փաշինյանն Ազգային ժողովում է․ ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը
ABC Media / 12 minutes ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը․ փաստաբան
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Factor.am / 15 minutes ago

Ո՞ր ուժերն են մասնակցում Սամվել Կարապետյանի տանը մեկնարկած արտակարգ հավաքին
ABC Media / 17 minutes ago