Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին։ Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարության մեջ, բարձրագույն պարգևը շնորհվել է Ուկրաինային ցուցաբերած զգալի անձնական ներդրման, մարդասիրական օգնության, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տուժած, ապօրինի տեղահանված և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների ու քաղաքացիների փրկությանն ուղղված ակտիվ բարեգործական և իրավապաշտպան գործունեության համար։ Հատուկ ընդգծվում է Մելանյա Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացված մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ կազմակերպվել է Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքի բնակիչների տարհանումը։ Իշխանուհի Օլգայի շքանշանը Ուկրաինայի պետական մրցանակ է, որով պարգևատրվում են կանայք՝ պետական, արտադրական, գիտական, մշակութային, բարեգործական և հասարակական գործունեության մեջ ակնառու հաջողությունների համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զելենսկին հրամանագիր է ստորագրել Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարին
Shant News / 12 minutes ago

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Shant News / 21 minutes ago

Թրամփը խոստովանել է, որ հանրապետականները պարտվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով
Shant News / 26 minutes ago

Հրդեհի ահազանգ Գետամեջ գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
Shant News / 39 minutes ago
Related coverage

Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են
24TV / 24News / 10 minutes ago

ՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը
News.am / 11 minutes ago

Սամվել Կարապետյանի առանձնատանը հրատապ հավաք է տեղի ունեցել. ձեւավորվում է միասնական դիրքորոշում
Pastinfo / 11 minutes ago

«Ուժեղ Հայաստանի» գլխամասային գրասենյակում խուզարկությունն ապօրինի էր. փաստաբան
Sputnik Armenia / 12 minutes ago