Իրավապահ համակարգում Ուշիի ոլորանների ողբերգական դեպքով մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ Ստեփանավան-Երևան տաքսու կարգավարը (դիսպետչերը ) իրավապահներին հայտնել է, որ տաքսի մեքենայում եղել են 7ուղևորներ։ Այս պահին ուղեւորներից մեկի ճակատագիրը անհայտ է եւ իրավապահները փորձում են հասկանալ, արդյո՞ք նա մինչ ողբերգական վթարը ճանապարհին քաղաքացիներից մեկը իջել է, թե նրա մարմինը եւս գտնվում է ամբողջությամբ ջախջախված մեքենայի մեջ։ Փաստացի, ըստ ArmLur.am -ին հասած լուրերի՝ իրավապահների շրջանում մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է։ Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։ Վարորդը 60-ին մոտ տղամարդ է եղել։ Նրանք եղել են Opel Zafira-ով։ Հիշեցնենք, որ ուղեւորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։ Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։ Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղեւորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը եւ նրանց 18-ամյա որդին։ Վթարի հետեւանքով տուժած մյուս մեքենայի ուղեւորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաեւ բեռնատարի վարորդը։ Այս պահին կա 9 զոհ 3 վիրավոր։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․