«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը, որը գրեթե մեկ տարի տնային կալանքում էր՝ իբր իշխանություն զավթելու մեղադրանքով, այսօր ձերբակալվել է մեկ այլ մեղադրանքով: Այս անգամ նա անցնում է քննչական կոմիտեում քննվող տնտեսական բնույթի վարույթով, որը կապ ունի Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ: Նրան ձերբակալել են իր տանը մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո: Կարապետյանին տարել են նախ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ապա տեղափոխել քննչական կոմիտե: Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը: