Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում՝ Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Իր ելույթի ընթացքում Պարգև Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին բարձր պարգևի, ինչպես նաև հայ-ռուսական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին ցուցաբերվող մշտական ուշադրության և աջակցության համար։ Նա նաև ընդգծել է միջպետական կապերի ամրապնդման գործում ցուցաբերվող աջակցության կարևորությունը։ The post Պարգև Ավետիսյանը Պուտինի կողմից պարգևատրվել է Բարեկամության շքանշանով appeared first on Alphanews .