Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը առաջիկա մեկ ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան։ Այս մասին հայտնում է « Հետք »-ը։ Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ իրավապահ մարմիններն արդեն ավարտին են հասցրել համապատասխան փաստաթղթերի նախապատրաստումը, և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդագիրը շուտով կփոխանցվի իրավասու դատարանին: The post Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ մեկ ժամից կմուտքագրվի դատարան appeared first on Alphanews .