Նոյեմբերի 4-ին ՆԳՆ-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկմանը և կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպմանը։ Ասուլիսի բանախոսները՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն, ներկայացրել են նոր համակարգի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները, կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, քաղաքացիների նախագրանցման մեխանիզմներն ու սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նոր համակարգի ներդրման նպատակներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, սպասարկման գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմանը։ Քննարկվել են նաև հերթերի կառավարման, սպասարկման ընթացքում հնարավոր խնդիրների կանխարգելման և կարգավորման, տեխնիկական խնդիրների լուծման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։ Բանախոսները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ պարզաբանումներ ներկայացնելով նոր համակարգի գործարկման, կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի և քաղաքացիների սպասարկման կազմակերպման վերաբերյալ։ –00—ՍՊ The post ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Նոյեմբերի 4-ին ՆԳՆ-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված նոր ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
24TV / 24News / 17 minutes ago

Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
24TV / 24News / 23 minutes ago

Թրամփը Իրանի հետ հակամարտությունն է համարել հանրապետականների պարտության պատճառը
24TV / 24News / 29 minutes ago

ՀՀ դեսպանը ֆրանսիացի ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
24TV / 24News / 31 minutes ago
Related coverage

Սևանի բնակիչները ծորակից ջուր չեն խմում, գնում են խանութից
ABC Media / 14 minutes ago

Обыск в головном офисе партии "Сильная Армения" завершился: адвокат дал оценку
Sputnik Armenia / 16 minutes ago

Գերմանիայում բանանի արկղերում 20 միլիոն եվրո արժողությամբ 300 կգ կոկաին են հայտնաբերել
168 Jham / 16 minutes ago

Զինավառ հերոսը պետք է սևացվի, իսկ հանձնվածն ու զինաթափվածը՝ լուսավորվի և պատվանդանի վրա դրվի
Azg / 19 minutes ago