Հոկտեմբերի 26-ից 31-ը Բեյրութում անցկացվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY – International Union of Socialist Youth) Միջերկրածովյան կոմիտեի հերթական հանդիպումը։ Այն կազմակերպվել է MENA LATINA ցանցի հետ համագործակցությամբ։ Երկու միջոցառումների կազմակերպման և հյուրընկալման պատասխանատվությունը ստանձնել է Լիբանանի Առաջադիմական երիտասարդական կազմակերպությունը (PYO)։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել են ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամներ Բագրատ Գրիգորյանը և Շերլին Տիրացույանը։ MENA LATINA-ի հանդիպմանը մասնակցել են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարբեր առաջադիմական երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ։ Միջերկրածովյան կոմիտեի աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել IUSY-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Պաղեստինից, Հունաստանից, Լիբանանից, Մարոկկոյից, Իսպանիայից, Քրդստանից (Հյուսիսային Իրաք), Թունիսից, Թուրքիայից և Արևմտյան Սահարայից, ինչպես նաև այլ երկրներից ու տարածքներից։ Այցի օրակարգը ներառել է նաև քաղաքական հանդիպումներ։ Պատվիրակները հանդիպել են Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի, կառավարության անդամների և Առաջադիմական սոցիալիստական կուսակցության (PSP) ղեկավարների հետ։ Վերջինս PYO-ի մայր կուսակցությունն է։ Հանդիպման հիմնական քննարկումները ծավալվել են «Միջերկրածովյան երիտասարդությունն ընդդեմ ծայրահեղ աջերի․ սոցիալիստական պատասխան» խորագրի շուրջ։ Մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա հակամարտություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին, միջազգային հարաբերությունների խնդիրներին և ծայրահեղ աջ ուժերի աճող ազդեցությանը։ Երկրային զեկույցների և քննարկումների ընթացքում ներկայացվել են տարբեր երկրներում առաջադիմական երիտասարդական կազմակերպությունների գործունեության առջև ծառացած դժվարությունները՝ կարևորելով նաև միջազգային համագործակցության և համերաշխության անհրաժեշտությունը։ ՀՅԴ պատվիրակներն իրենց ելույթներում ներկայացրել են Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը, որոնք ՀՅԴ ներկայացուցիչները դիտարկել են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։ Նրանք միաժամանակ մտահոգություն են հայտնել միջազգային հանրության, հատկապես՝ առաջադիմական քաղաքական ուժերի և երիտասարդական շարժումների ոչ բավարար արձագանքի կապակցությամբ։ Մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում, որոնց առանցքային թեմաներից էր նաև Գազայում իրականացվող ցեղասպանությունը, հայկական պատվիրակությունը ներկայացրել է Արցախի և Գազայի իրավիճակների միջև առկա զուգահեռները։ Խոսվել է նաև Իսրայելի կողմից ապօրինաբար պահվող պաղեստինցի անձանց մասին։ Այս համատեքստում պատվիրակները բարձրացրել են Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների խնդիրը՝ ընդգծելով, որ նրանց ճակատագիրը նույնպես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ ՀՅԴ ներկայացուցիչները կարևորել են միջազգային սոցիալիստական շարժման ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ նման հարթակները պետք է ծառայեն ոչ միայն խնդիրների քննարկմանը, այլև դրանց շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու գործնական համերաշխության ձևավորմանը։ Մասնավորապես, ընդգծվել է ապօրինաբար ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։ Բեյրութում գտնվելու ընթացքում պատվիրակներն այցելել են նաև պաղեստինցի փախստականների ճամբար։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ փախստականների կենսապայմաններին և արտահայտել համերաշխությունը պաղեստինցի ժողովրդին ու գործընկեր երիտասարդական կառույցներին, այդ թվում՝ «Ֆաթհ» երիտասարդական շարժմանը և Պաղեստինի ուսանողների ընդհանուր միությանը (GUPS)։ Ծրագրի մեկ այլ կանգառ է եղել «Ալ-Նահար» թերթի խմբագրությունը։ Պատվիրակները եղել են նաև Բեյրութի նավահանգստում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել են դրա գործունեությանն ու քաղաքի տնտեսական և հասարակական կյանքում ունեցած նշանակությանը։ Հանդիպումների ավարտին կազմակերպվել են նաև մասնակից կառույցների միջև հետագա համագործակցության հնարավորություններին և փոխադարձ կապերի ամրապնդմանն ուղղված քննարկումներ։ ՀՅԴ Երիտասարդականը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել հայկական հիմնահարցերը միջազգային հարթակներում՝ կարևորելով դրանց շուրջ միջազգային համերաշխության ձևավորումը։ Հայկական հարցերի պաշտպանությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, արդարության և մարդու իրավունքների առաջմղումը մնում են միջազգային երիտասարդական համագործակցության շրջանակում իր գործունեության կարևոր ուղղություններից։ —00—ԼԱ The post ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան
24TV / 24News / 28 minutes ago

#ՀԻՄԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏԱՆԸ
24TV / 24News / 31 minutes ago

Մենք պետք է կանխենք սահմանադրական հանրաքվեի անցկացումը, դրա համար էլ համախմբվում ենք
24TV / 24News / 37 minutes ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

Արարատի մարզում ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերվել
Aravot / 4 hours ago

ՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերը
Aravot / 5 hours ago

Ծառուկյանին ինչի՞ են դատում...Որ Արցախի մեջքին է կանգնել ու սիրո՞ւմ է իր հայրենիքը. Արման Աբովյան
168 Jham / 6 hours ago

Արմավիրի մարզում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի բեռնատարը․ կա տուժած
Shant News / 7 hours ago