Factor TV -ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրության ժամանակ 9 դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր է եղել, ինչն էլ վճռորոշ է եղել, որ առաջադրված թեկնածուներից Էդգար Շաթիրյանը չընտրվի ՍԴ նախագահ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստին դատարանի նախագահի ընտրության հարցն է եղել։ Որպես նախագահի թեկնածուներ առաջադրվել են դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը։ Ընտրության առաջին փուլով առաջադրված թեկնածուներ Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չեն ընտրվել։ Մեր տեղեկություններով՝ Էդգար Շաթիրյանը ստացել է 5 ձայն, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ 4։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը։ Սահմանադրական դատարանը գործում է 9 դատավորի կազմով, այսինքն՝ որպեսզի առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկն ընտրվեր նախագահ, պետք է ստանար առնվազն 6 ձայն։ Օրենքի համաձայն՝ եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք առաջին փուլի քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Այսինքն՝ եթե առաջին փուլով ՍԴ նախագահ դառնալու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 6 ձայն, ապա երկրորդ փուլում այս շեմը իջեցվում է, և նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 5 ձայն։ Սա ճիշտ այնքան քվե է, որքան առաջին փուլում ստացել էր Շաթիրյանը։ Թեև օրենքը ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլի համար հնգօրյա ժամկետ է սահմանում՝ երկրորդ փուլը սկսվել է առաջին փուլի ավարտից մոտ 30 րոպե անց։ Այս անգամ Վլադիմիր Վարդանյանը կրկին ստացել է 4 ձայն, Էդգար Շաթիրյանը, որ նախորդ փուլում ստացել էր 5 ձայն, այս անգամ ստացել է 4 ձայն, իսկ 1 քվեավեթերթիկ անվավեր է եղել։ Ստացվում է՝ դա եղել է Շաթիրյանի օգտին քվեարկած դատավորներից մեկի քվեաթերթիկը։ Նկատենք, որ եթե Էդգար Շաթիրյանը երկրորդ փուլում ևս ստանար առաջին փուլում իրեն ընտրած բոլոր 5 դատավորի քվեն, ապա կընտրվեր նախագահ։ Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Հարց է առաջանում․ արդյոք կարո՞ղ է այսպիսի բարձր մասնագիտական պահանջներին համապատասխանող անձանցից մեկը չիմանալ՝ ինչպես քվեարկել, որ քվեաթերթիկն անվավեր չճանաչվի, թե՞ կարելի է ենթադրել, որ 1 քվեաթերթիկն անվավեր է դարձվել միտումնավոր։ Նշենք, որ նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա նախագահի նոր ընտրություն։ Թեկնածուների առաջադրումը տեղի է ունենալու նիստի ընթացքում, բայց, ամենայն հավանականությամբ, նախորդ ընտրության ժամանակ առաջադրված թեծնածուներ Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը կրկին կառաջադրվեն։ Արաքս Մամուլյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության օրը դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
Factor TV-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հոկտեմբերի 14-ին կայացած ընտրության ժամանակ 9 դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր է եղել, ինչն էլ վճռորոշ է եղել, որ առաջադրված թեկնածուներից Էդգար Շաթիրյանը չընտրվի ՍԴ նախագահ։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստին դատարանի նախագահի ընտրության հարցն է եղել։ Որպես նախագահի թեկնածուներ առաջադրվել են դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
Factor.am / 20 minutes ago

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
Factor.am / 34 minutes ago

Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Factor.am / 44 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 46 minutes ago
Related coverage

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
24TV / 24News / 14 minutes ago

#ՀԻՄԱ. ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ
24TV / 24News / 17 minutes ago

Կոստանյանը Վիլնյուսում անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանը
Aravot / 18 minutes ago

Քաղաքական արատավոր կարուսել. Անդրանիկ Թևանյան
Azg / 21 minutes ago