«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի խափանման միջոցի մասով մեր բողոքարկումը մերժվեց: Ավելորդ է ասել, որ որևէ իրավական հոդաբաշխ հիմնավորում չկա ու չէր էլ կարող լինել, քանի որ գործը ծայրից ծայր ջուր է ու ակնհայտ քաղաքական հետապնդում, որն իր ամեն կետում հակասության մեջ է ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ մեր հայրենի Վճռաբեկ դատարանների նախադեպային դատավճիռների հետ: Չենք ընկրկում, չենք վախենում, պայքարը դեռ նոր է սկսվել: Արթուրն ազատ է առավել, քան երբևէ, իսկ ռեպրեսսիաներ լինելու են»,- գրել է նա: —00—ԼԱ The post Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ appeared first on 24News .