Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 46-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ողորկափող մեկփողանի հրացան և փամփուշտներ, որոնք առգրավվել են։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում։ Համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Նոր Կեսարիա գյուղի 41-ամյա բնակիչը բնակության հասցեում զենք-զինամթերք է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տնամերձ հողամասում գտնվող տնակում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և փամփուշտներ։ ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվելու են առավել հետևողականությամբ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատում և Արմավիրում զենք-զինամթերք պահելու դեպքեր են բացահայտվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. ինչ են փորձում պարզել իրավապահները
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիրը անհայտ է. ինչ են փորձում պարզել իրավապահները
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչի՞ համար են էդ մարդուն դատում, որ Հիսուսի արձան է կառուցում»․ Արման Աբովյան
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

«Ինչի՞ համար են էդ մարդուն դատում, որ Հիսուսի արձան է կառուցում»․ Արման Աբովյան
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago
Related coverage

ՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումը
168 Jham / 9 minutes ago

«Պետք է գան շփվենք, որ տեսնենք ինչ ձևի մարդիկ են։ Եթե շփվենք ու տեսնեք, որ լավ մարդիկ են, նորմալ կընդունենք… Համ հայերի մեջ լավ մարդիկ կան, համ էլ թուրքերի. Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչներ
Aravot / 11 minutes ago

Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ Պուտին
24TV / 24News / 11 minutes ago

Թուրքիայում ավելի քան 30 մարդ է թունավորվել դոներ ուտելուց հետո․ NTV
168 Jham / 16 minutes ago