ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը և հայտարարել է, որ Վաշինգտոնի գործողությունները կբխեն երկրի շահերից։ Այս մասին Թրամփը նշել է Politico-ի հետ զրույցում։ Մենք կհետևենք իրավիճակին, և եթե տեսնենք գործողություններ ձեռնարկելու հնարավորություն, կանենք այն, ինչը լավագույնն է մեր երկրի համար , ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորության մասին հարցին։ Միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ դա անհրաժեշտ չէ։ Ինձ դա պետք չէ։ Մենք արդեն չեզոքացրել ենք նրանց հնարավորությունների 90%-ը։ Այնպես որ, դա անհրաժեշտ չէ , նշել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Իրանի վերաբերյալ իր որոշումը ճիշտ էր երկարաժամկետ հեռանկարում՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ աշխարհի համար։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի լայնածավալ։ Նա նշել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում վերահսկողության հաստատումը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների ոչնչացումը պատասխանն էին փետրվարին սկսված պատերազմի։ Խամենեին նաև մեկնաբանել է ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։ Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ԱՄՆ-ում իշխանության մեջ քաղաքական կուսակցությունների փոփոխությունը և Վաշինգտոնի ճնշումներին զիջումների գնալը կարող են թուլացնել ԱՄՆ-ի թշնամանքն Իրանի նկատմամբ : Խամենեին հայտարարել է, որ փոխզիջման նույնիսկ աննշան հակումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն ավելի հեռու կգնա և կանցնի թույլատրելի սահմանը ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը և հայտարարել է, որ Վաշինգտոնի գործողությունները կբխեն երկրի շահերից։ Այս մասին Թրամփը նշել է Politico-ի հետ զրույցում։ «Մենք կհետևենք իրավիճակին, և եթե տեսնենք գործողություններ ձեռնարկելու հնարավորություն, կանենք այն, ինչը լավագույնն է մեր երկրի համար», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի դեմ ռազմական գործողությունների […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

9 զոհ, երեքը՝ մեկ ընտանիքից․ Ուշիի ողբերգությունը
ABC Media / 11 minutes ago

Ողբերգական վթարից զոհերից երկուսը վերջերս էին նշանադրվել․ մանրամասներ
ABC Media / 27 minutes ago

Սամվել Կարապետյանին ձերբակալել են #abcmedia #abcլուրեր
ABC Media / 40 minutes ago

Սամվել Կարապետյանին ձերբակալել են
ABC Media / 1 hour ago
Related coverage

Իշխանությունը՝ ադրբեջանական պահանջները կատարելու և ընդդիմախոսնեին լռեցնելու նպատակով, ձերբակալությունների նոր ալիք է սկսել. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 11 minutes ago

«Վաղը պետք է կարևոր բան լիներ, բայց այդ կարևոր բանը կլինի»․ Նարեկ Կարապետյան
Aravot / 18 minutes ago

Դուք երբեւէ տեսել ե՞ք, որ իշխանությունը կամ իշխանության հետ կապված որեւէ մեկը սկսի արշավ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ու մշակույթի բարձրացման ուղղությամբ. Հակոբ Բադալյան
168 Jham / 19 minutes ago

ՔԿ-ն կարող էր միանգամից գրել, որ քայլեր են անում, որ ՀՀ-ում հաստատեն «ալիևյան սահմանադրությունը»
Hraparak / 20 minutes ago