Ucom-ի աջակցությամբ Երևանում ամփոփվեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադան, որին այս տարի մասնակցեց 931 երիտասարդ՝ 17 երկրից։ Ընկերությունը հանդես էր գալիս որպես օլիմպիադայի գլխավոր հովանավոր։ Նոյեմբերի 14-ն անցկացված օլիմպիադայի եզրափակիչ մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Սինոփսիս Արմենիա ընկերությունում։ Օտարերկրյա եզրափակիչ անցած 17 մասնակիցներից 14-ը ժամանել են Հայաստան՝ մրցույթին տեղում մասնակցելու համար։ Մրցանակաբաշխությունն անցկացվեց նոյեմբերի 3-ին՝ Silicon Mountains Tech Summit 2026 գագաթնաժողովի շրջանակում։ 21-րդ օլիմպիադայի հաղթողներն էին՝ առաջին տեղ՝ Լիանա Խաչատրյան (Հայաստան), երկրորդ տեղ՝ Ասան Նդիայե (Ֆրանսիա), երրորդ տեղ՝ Նատալի Ջուլջյան (Լիբանան), Արթուր Սարիբեկյան (Հայաստան) և Անտոն Գլինին (Ռուսաստան)։ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ճաղարյանի անվան Լավագույն ինժեներական լուծում հատուկ մրցանակին արժանացել է Հայկուշ Պետրոսյանը (Հայաստան)։ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը սկսվում է կրթությունից և երիտասարդների համար ստեղծվող հնարավորություններից։ Մեզ համար կարևոր է, որ նրանք կարողանան փորձել իրենց ուժերը, սովորել միմյանցից և տեսնել, թե ինչպես կարող են իրենց գիտելիքներով մասնակցել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։ Ucom-ն աջակցում է այս օլիմպիադային՝ խրախուսելու երիտասարդների մասնագիտական աճը և նպաստելու Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ այստեղ ձեռք բերված փորձն ու կապերը նրանց կօգնեն ավելի համարձակ քայլեր անել իրենց մասնագիտական ճանապարհին, - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Օլիմպիադան խթանում է երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների նկատմամբ՝ նրանց հնարավորություն տալով գնահատելու սեփական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, փորձ փոխանակելու և կապեր հաստատելու տարբեր երկրների հասակակիցների հետ։ Նախաձեռնությունը նաև նպաստում է կրթական ծրագրերի արդիականացմանն ու Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Մրցույթի առաջադրանքներն ընդգրկում են թվային, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծումն ու թեստավորումը, կիսահաղորդչային սարքերն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովումը։ Այս տարի օլիմպիադային մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Արգենտինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Լիբանանից, Պերուից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռուանդայից, Շրի Լանկայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Վիետնամից։ Էստոնիան և Ռուանդան մրցույթին ներկայացված են առաջին անգամ։ Օլիմպիադան իր գործունեության 21 տարիների ընթացքում համախմբել է հազարավոր ուսանողների և երիտասարդ մասնագետների 42 երկրից։ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է կարևոր միջազգային հարթակ՝ տաղանդավոր ուսանողների բացահայտման, կրթության ոլորտում բարձր առաջադիմության խթանման և նորարարների հաջորդ սերնդի ոգեշնչման համար։ Անցած 21 տարիների ընթացքում Օլիմպիադան համախմբել է մասնակիցների 42 երկրից՝ երիտասարդ տաղանդներին հնարավորություն ընձեռելով փորձարկելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, փոխանակելու գաղափարներ և հաստատելու երկարաժամկետ մասնագիտական կապեր։ Մենք հպարտ ենք, որ Օլիմպիադան շարունակում է հետաքրքրություն առաջացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, խթանել մասնագիտական բարձր որակավորումը և նպաստել ապագա նորարարների միջազգային համայնքի ձևավորմանը, որի ներկայացուցիչները կկերտեն վաղվա տեխնոլոգիաները, - նշել է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն կազմակերպվում է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ IEEE-ի Թեստավորման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր
Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Խուզարկություններ են արվում Սամվել եւ Նարեկ Կարապետյանների տներում. ՈՒՂԻՂ
A1plus / 22 minutes ago

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 23 minutes ago

Մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը
A1plus / 28 minutes ago

Եթե մենք գինի չենք առնում, նշանակում է՝ խաղող չի վաճառվում․ Բալուլյան
A1plus / 56 minutes ago
Related coverage

Հակադոպինգային գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ-ին՝ լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման հարցում
Aravot / 16 minutes ago

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր
168 Jham / 17 minutes ago

«Ինտերը» հաղթել է ՉԼ 4-րդ տուրում․ Մխիթարյանը մասնակցել է խաղին
Shant News / 30 minutes ago

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր
Armenian Business News (ABNews) / 33 minutes ago