Գործադիրը վաղը հավանություն կտա Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագիրը կարգավորում է ինտերնետ ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելման գործուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջեւ համագործակցությունը: Համաձայնագիրը տարածվում է մտավոր սեփականության հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտների վրա։ Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերը, տվյալների բազաները, լուսանկարչական ստեղծագործությունները եւ լուսանկարչությանը նման եղանակներով ստացված ստեղծագործությունները դուրս են բերվել համաձայնագրի պարտադիր կիրառման շրջանակից՝ դրանց նկատմամբ իրավունքների պաշտպանության առանձնահատկություններով, անդամ պետությունների ազգային օրենսդրություններում եւ իրավակիրառ պրակտիկայում առկա տարբերություններով եւ համաձայնագրի փուլային կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացմամբ։ Միջազգային պայմանագրի ստորագրումը կազմակերպելու են Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարն ու Էկոնոմիկայի նախարարը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ինտերնետ» համաձայնագիրը կստորագրվի
«Ինտերնետ» համաձայնագիրը կստորագրվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հանրային ճնշման փոխարեն՝ կալանավորումներ, Հանրաքվեի գործընթացը սկսված է։ Քննարկում «Ա1+»-ի եթերում
A1plus / 5 minutes ago

Կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
A1plus / 17 minutes ago

Պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու ՀՀ ինքնիշխանության, ազգային ինքնության պաշտպանության օրակարգը. «Միասնության թևեր»
A1plus / 35 minutes ago

Վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին
A1plus / 43 minutes ago
Related coverage

ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը աջակցություն ունի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների կողմից
1in.am / 30 minutes ago

ԵՄ դեսպանը և ԲԴԽ նախագահը քննարկել են դատական համակարգին առնչվող տարաբնույթ թեմաներ
Aravot / 43 minutes ago

Իրանը «հաղթեց» Թրամփին. փողոց դուրս եկած մարդիկ չեն հավատում ԱՄՆ-ի հետ բանակցություններին
5TV Armenia / 54 minutes ago

Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն արձանագրել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը
Shant News / 58 minutes ago