Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և Թյուրքական պետությունների հետ կապերի վարչության ղեկավար Քյուրշադ Զորլուն անդրադարձել է Ռուսաստանի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) դիտորդ անդամի կարգավիճակով միանալու հնարավորությանը։ Զորլուն նշել է, որ որպես Ռուսաստանի ԹՊԿ-ում որպես դիտորդ լինելու հարցը քննարկվի բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ և թյուրքական աշխարհի ընդհանուր շահերին համապատասխան։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը դրական է գնահատել ԹՊԿ-ին միանալու հնարավորությունը ու Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կլինի «հասկանալի, ողջամիտ և բնական»։ Աղբյուր՝ TRT Haber The post Թուրքիան՝ ՌԴ-ի՝ ԹՊԿ-ին միանալու հնարավորության մասին appeared first on Ermeni haber ajansı .