Բնակչության պետական ռեգիստրի նոր հարթակում նախատեսվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսնելու, թե իրենց վերաբերյալ տվյալները երբ և ում կողմից են որոնվել։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հարթակի գործարկումը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ «Ներքին գործերի նախարարությունը հստակ գիտի՝ օրինակ՝ Արփինե Սարգսյան անուն-ազգանունով անձի հետ կապված տվյալ փնտրվե՞լ է համակարգում, թե՞ չի փնտրվել, օգտագործվե՞լ է, թե՞ չի օգտագործվել, ե՞րբ է օգտագործվել, ո՞ր ժամին է օգտագործվել»,-նշել է Սարգսյանը։ Նա հավելել է, որ նախատեսվող հարթակում քաղաքացին ևս կկարողանա ստանալ իր տվյալների օգտագործման վերաբերյալ տեղեկություն և անհրաժեշտության դեպքում դիմել իրավունքների պաշտպանության համար։ «Եթե դուք տեսնեք, օրինակ, որ ձեր ազգանվամբ որևէ փնտրման գործընթաց կա, կհասկանաք՝ ով է փնտրել։ Եթե կունենաք որևէ առարկություն կամ չեք հասկանա՝ ինչու է փնտրվել տվյալը, կարող եք դիմել և իրավունքների պաշտպանությունն ապահովել»,-ասել է նախարարը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բնակչության պետական ռեգիստրի նոր հարթակում նախատեսվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսնելու, թե իրենց վերաբերյալ տվյալները երբ և ում կողմից են որոնվել. ՆԳ նախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ. Պեսկով
Shant News / 16 minutes ago

Անվտանգության գինը կամ զոհի,վիրավորի տեսքով պետք է լինի, կամ պետք է բոլորս պատշաճ վարքագիծ դրսևորենք
Shant News / 19 minutes ago

Նոյեմբերի 4-10-ը կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը. ԿԳՄՍՆ
Shant News / 26 minutes ago

UFC-ի լեգենդը սպառնացել է Ծառուկյանին
Shant News / 33 minutes ago
Related coverage

«Ինչի՞ համար են էդ մարդուն դատում, որ Հիսուսի արձան է կառուցում»․ Արման Աբովյան
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Բա ինչո՞վ ապրանքը բերեն, հո օդով կամ ոտով չե՞ն բերելու. առևտրական
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Սամվել Կարապետյանի հարցաքննության ընթացքում ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիա է
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

«Զգացողություն ունենք, որ դատարանը Ծառուկյանի կալանքը երկարացնելու է». Երեմ Սարգսյան
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago