ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը: Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը: 1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Factor.am / 20 minutes ago

Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Factor.am / 32 minutes ago

Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Factor.am / 44 minutes ago

Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Factor.am / 54 minutes ago
Related coverage

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
168 Jham / 51 minutes ago

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
Shant News / 2 hours ago

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
24TV / 24News / 2 hours ago

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում
Armenpress / 10 hours ago