Ադրբեջանը կրկին իրաւական պարտութիւն է կրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում։ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրաւական հարցերով ներկայացուցչի գրասենեակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրէմեանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է 2016 թւականի ապրիլեան քառօրեայ պատերազմի իրադարձութիւնների վերաբերեալ հայ դիմումատուների հայցերով կայացւած վճռի դէմ Ադրբեջանի ներկայացրած բողոքը։ Սոյն որոշմամբ յունիսի 18-ին կայացւած վճիռը վերջնականապէս մտել է ուժի մէջ՝ սահմանելով կարեւոր նախադէպ նմանատիպ այլ գործերի քննութեան համար։ Մեկնաբանելով Բաքւի գործողութիւնները՝ Դրէմեանը նկատել է, որ չնայած Ադրբեջանը պաշտօնապէս հրաժարւում է ճանաչել ՄԻԵԴ-ի իրաւասութիւնը եւ սառեցրել է յարաբերութիւնները Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէի հետ, այդուհանդերձ փորձում է օգտւել միջազգային ատեանների իրաւական ընթացակարգերից, երբ դա բխում է իր շահերից։ Նշենք, որ ՄԻԵԴ-ի 2026 թ. յունիսի 18-ի վճռով Ադրբեջանը պարտաւոր է՝ Հայ դիմումատուներին վճարել 90 հազար եւրօ փոխհատուցում՝ ոչ նիւթական վնասի դիմաց։ Կատարել ՄԻԵԴ-ի վճռով սահմանւած պարտաւորութիւնները։ Ապահովել վճռի կատարումը Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէի վերահսկողութեան ներքոյ։ Նոյեմբերի 2-ին բողոքի մերժումից յետոյ յունիսի 18-ի վճիռը դարձաւ վերջնական եւ պարտադիր կատարման ենթակայ։ Yerevan Today