Մոսկւան յոյս ունի, որ առաջիկայում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձեւաչափով հանդիպում կը կայանայ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպէս նաեւ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա)։ Ինչպէս հաղորդում է Report-ը՝ յղում անելով ռուսական լրատւամիջոցներին, Եւրասիական անվտանգութեան հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։ «Այս հարթակի մասնակիցները պայմանաւորւել են առաջ մղել միաւորող օրակարգը։ Յոյս ունենք, որ մօտ ժամանակներս այս ձեւաչափով հերթական հանդիպումը կը կայանայ»,- ասել է նա։ Աւելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը յայտարարել էր, որ ռուսական կողմը ճիշտ է համարում «3+3» ձեւաչափով արտաքին գործերի նախարարների յաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանում։