Օրերս Իրանը յայտարարել էր, որ ընդլայնել է թիրախների ցանկը, որոնց դէմ գործողութիւններ կը ձեռնարկւեն՝ երկրի վրայ նոր յարձակման դէպքում։ Նշւել էր, որ թիրախները կընտրւեն՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Իրանագէտ Վարդան Ոսկանեանը Իրանի այս յայտարարութեան առնչութեամբ նշել է. «Իրանի հոգեւոր առաջնորդի՝ «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարւածներ հասցնելու հրահանգն, ամենայն հաւանականութեամբ, վերաբերելի է նաեւ արհեստածին Ադրբեջանին։ Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման լուրերից յետոյ իրանական տելեգրամեան ալիքները Բաքւի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների դիտարկման կադրեր են հրապարակել՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» վերտառութեամբ, որոնցում երեւում է բռնազաւթւած Արցախի հարաւի Խուդաֆերինի կամրջի հատւածը‌, ռազմական բեռնատարի շարժ եւ «Կեցցէ Ադրբեջանը» գրութիւն։ Սա, ըստ էութեան, մէկ օրւայ ընթացքում Բաքւի բարբարոսական վարչախմբին տեղեկատւական-քարոզչական հարւածն է»։ 168.am