Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Արտահերթ ժողովը: Ժողովին մասնակցեցին ՀՖՖ 34 անդամներից 31-ը: Օրակարգում ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու հարցն էր։ Քվեարկության արդյունքում 29 կողմ, 2 դեմ ձայնով կանոնադրական փոփոխությունները մտան ուժի մեջ: Առաջարկվում էր կանոնադրության 31-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար, ի թիվս այլ պայմանների, պահանջվում է վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։ Նախագծով առաջարկվում էր հանել նշված 2 պահանջը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։ Առաջարկվում էր նաև կանոնադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի փոփոխություն։ Գործող կանոնադրությամբ նախատեսվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում պաշտոնավարել է այդ պաշտոնի համար սահմանված քառամյա ժամկետից պակաս, ապա այդ ժամանակահատվածը, անկախ դրա փաստացի տևողությունից, հաշվարկվում է որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ։ Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։ Գործող կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ է համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել է քառամյա ժամկետի աննշան մասը։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Factor.am / 8 minutes ago

Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Factor.am / 19 minutes ago

Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Factor.am / 31 minutes ago

Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Factor.am / 42 minutes ago
Related coverage

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
168 Jham / 39 minutes ago

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
Shant News / 1 hour ago

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
24TV / 24News / 2 hours ago

Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում
Armenpress / 10 hours ago