Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ 2026 թ. հոկտեմբերին տղամարդկանց կողմից սպանվել է առնվազն 20 կին, ևս 45-ը ենթարկվել են բռնության։ Սեռական բռնության է ենթարկվել նաև 9 երեխա։ Այս մասին հայտնում է թուրքական Bianet կայքը՝ հիմնվելով տեղական և ազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա։ Սպանությունների մեծ մասի հեղինակները եղել են կանանց ամուսինները, զուգընկերները կամ նախկին զուգընկերները։ Հոկտեմբերին սպանված կանանցից 10-ը սպանվել են իրենց տներում, մյուս 10-ը՝ տնից դուրս։ 14 կնոջ սպանել են հրազենով։ 10 կնոջ սպանության պատճառը եղել է բաժանվելու կամ հաշտվելու մերժումը, իսկ 1 կին սպանվել է տղամարդու զուգընկերը դառնալու առաջարկը մերժելու պատճառով։ Կանանց նկատմամբ բռնության դեպքերի մի մասը կապված է եղել նաև նրանց անձնական որոշումների նկատմամբ տղամարդկանց վերահսկողության և այդ որոշումներն ընդունելու իրավունքը չհարգելու հետ։ Միաժամանակ, հոկտեմբերին առնվազն 32 կնոջ և 9 երեխայի մահ լրատվամիջոցներում ներկայացվել է որպես կասկածելի։ Ըստ Bianet-ի տվյալների՝ 2026 թ. առաջին 10 ամիսներին Թուրքիայում տղամարդիկ սպանել են 242 կնոջ։ Նույն ժամանակահատվածում 404 կնոջ մահ ներկայացվել է որպես կասկածելի, իսկ առնվազն 17 երեխա սպանվել է տղամարդկանց կողմից։ Կանանց նկատմամբ բռնության դեպքերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ վիճակագրությունն ընդգրկում է միայն մամուլում հրապարակված տեղեկությունները։ Աղբյուր՝ Bianet The post Թուրքիայում հոկտեմբերին սպանվել է առնվազն 20 կին appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում հոկտեմբերին սպանվել է առնվազն 20 կին
10 կին սպանվել է բաժանվելու կամ հաշտվելու մերժման, ևս մեկը՝ զուգընկեր դառնալու առաջարկը մերժելու պատճառով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Ermeni bakandan Azerbaycan ve Türkiye ile normalleşme süreçlerine dair ayrıntılar
Ermenihaber / 19 minutes ago

Թուրքիան չի ընդունել Եվրահանձնաժողովի քննադատությունը
Ermenihaber / 22 minutes ago

Ermeni çiçekleri, Hollanda’da düzenlenen IFTF 2026 uluslararası fuarında tanıtıldı
Ermenihaber / 31 minutes ago

Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել. կան վիրավորներ
Ermenihaber / 1 hour ago
Related coverage
Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռանկյունին եւ խաղաղության փորձությունը
Aravot / 12 minutes ago

Բազմազավակ ընտանիքներին տուն ձեռք բերելու համար գումար կտրվի. նախարարը մանրամասնում է
Aysor.am / 14 minutes ago
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Factor.am / 14 minutes ago
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago