ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ հաղորդագրության՝ փոխտնօրենը, որը զբաղեցրել է նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց նրա ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է, որ գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ միջնորդ լինելով։Քոլեջի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է որպես կաշառք ստացված ավելի քան 1 մլն դրամ գումարը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գյումրու Կարա-Մուրզայի քոլեջի փոխտնօրենը կաշառքով դիմորդի ուսումն անվճար է կազմակերպել
Փոխտնօրենից բացի մեղադրանքներ են ներկայացվել նաև քոլեջի երկու դասախոսի, ովքեր միջնորդ են եղել կաշառքը տվողի և ստացողի միջև։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՀՀ–ի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում․ Կիսելյովը՝ ԵՄ–ի հետ մերձեցման Երևանի կուրսի մասին
Sputnik Armenia / 20 minutes ago

Единство народов защитит Россию от попыток раскола, заявили в Госдуме
Sputnik Armenia / 21 minutes ago

Можно ли будет за деньги взять "золотые" номера паспортов - поясняет глава МВД Армении
Sputnik Armenia / 24 minutes ago

Թուրքիայում ավելի քան 30 մարդ է թունավորվել դոներ ուտելուց հետո․ NTV
Sputnik Armenia / 27 minutes ago
Related coverage

Թուրքական «փափուկ ուժը» Սեուլում
Ermenihaber / 55 minutes ago

Irak’ta Ermeni “Armath” mühendislik atölyesi açıldı
Ermenihaber / 1 hour ago

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ
Aravot / 1 hour ago

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Shant News / 1 hour ago